Ղափաման պատրաստվել է, որ աշխարհում խաղաղություն լինի

Այսօր Դդմածես,դդմագովքով ավարտեցինք, ամփոփեցինք հունվարյան ստուգատեսային, ազգագրական ամիսը և նոր նախագծերով անցում կատարեցինք դեպի երրորդ ուսումնական շրջան։

Ծրագիրը՝ Ծեսերի լաբորատորիայի բլոգում։

Շարունակությունը կարդացեք բլոգում։

ավելին Ազգագրական փառատոն

Արցախցիները խաշիլ են պատրաստում

Ազգագրական փառատոնի շրջանակում դաստիարակ Էլյա Գրիգորյանի նախագիծ։

Խաշիլը  Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Այն համարվում է էթնիկ հայկական նախաճաշ, որի հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև «Եփութուխ» անունով:

Քոլեջի սաների Արցախցի տատիկը, մայրիկը սովորեցնում են պատրաստել ավանդական,համեղ խաշիլ։ Խոհանոցը պարուրված էր համեղագույն բույրերով, որն ուղեկցվում էր երգով,բարձր տրամադրությամբ։...

ավելին Ազգագրական փառատոն

Ուրիշ մեդիաուրբաթ

Այսօրվա մեդիաուրբաթը կայացավ ուսումնական Ագարակում։ Հետաքրքիր, գեղեցիկ ձևաչափ էր։ Բացօդյա, ընդարձակ տաղավար,որտեղ տեղավորվեցին բոլորը,կարողացանք երգեր, պարեր կատարել, ինչպես նաև ազգային խաղեր խաղալ։ Օրվա մասին պատմում են սովորողները, ինչպես նաև ստորև տեղադրած տեսաֆիլմը։

Շարունակությունը՝ բլոգում։

ավելին Ազգագրական փառատոն, Մեդիաուրբաթ

Գո՜ւնդ անե՜մ, գո՜ւնդ անե՜մ, գո՜ւնդ անե՜մ․․․․․

Հացն իր զորությամբ դարեր շարունակ եղել է հայերի հավատարիմ ուղեկիցը: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Ք.ա. 3-2 հազարամյակներում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են անգամ 4-րդ և 3-րդ հազարամյակներին թվագրվող ցորենի և գարու հսկայական պաշարներ:

Այսօր «Ազգագրական փառատոն»- ի շրջանակում Քոլեջի սովորողներն ու ուսուցիչները միասին ուսումնական Ագարակում թխեցին շատ համեղ,անուշաբույր լավաշ և հաց։ Այն քիչ ուշ պանրի,խաշիլի հետ միասին համտեսեցին կրթահամալիրի մեդիաուրբաթի մասնակից դասավանդողներն ու սովորողները։...

ավելին Ազգագրական փառատոն

Հեյ,ջա՜ն, ղափամա

Քոլեջում նախապատրաստական մթնոլորտ էր՝ յուրաքանչյուր սովորող,դասավանդող պատրաստում էր որևէ ուտեստ դդմով,որոնց բոլորը կկարողանան համտեսել վաղը ։ Ծրագրին կարող եք ծանոթանալ Ծեսերի լաբորատորիայի բլոգում։

Լուսաբանումն ամբողջությամբ՝ բլոգում։

ավելին Ազգագրական փառատոն