Ձնառատ դեկտեմբեր

Այսօր քոլեջ գնալու ճանապարհին նկատեցի մոտակա դպրոց հաճախող աշակերտներին, ովքեր ակտիվ ձայներով ձնագնդի էին խաղում։ Հիշեցի մեր երեկվա հիանալի օրը։ Հասա քոլեջ և տեսա մանկապարտեզի սաներին։ Նրանք նույնպես շատ ուրախ և պատրաստված եկել էին, որ նրանք էլ խաղան։

Քոլեջում քիչ-քիչ հավաքվում էին տարբեր կուրսերի ուսանողներ, որ բոլորս միասին խաղայինք, բայց քիչ անց պատուհանից տեսանք մանկապարտեզի սաներին ձնեմարդ պատրաստելիս և ձնագնդի խախալիս, ոգևորվեցինք, և մենք ու ուսուցչուհիներից մի քանիսը նույնպես միացանք նրանց։ Շատ հետաքրքիր էր, իսկ հետո ընկեր Նելլին մեզ հետ եկավ սահնակ քշելու, այնուհետև ընթացքում ստացվեց ձնագնդի խաղացողների մի մեծ խումբ, այնպիսի իրարանցում սկսվեց ու մոռացանք, որ սահնակ քշելու համար էինք գնացել։ Ընկեր Նելլիին շատ տանջեցինք, բայց մեր ժամանակն անցավ շատ հետաքրքիր և ուրախ։ Եվ վերջում գնացինք քոլեջ, տաքացանք, իսկ հետո մեզ էին միացել քոլեջի նոր ուսանողներ ու էլի սկսվե՜ց… Մի խոսքով շատ հետաքրքիր և արկածային են անցնում մեր օրերը քոլեջում, մանավանդ` ձմռանը։🤍☃️❄🤍

Նյութը` Սաթենիկ Գևորգյանի բլոգից։

ավելին Դեկտեմբեր, Նախագծեր

Այց Մհեր Աբեղյանի թանգարան

Սեբաստացիներն այս անգամ այցելեցին և բացահյտեցին Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը: Ցուցադրությունը շատ հետաքրքիր էր, ուսանողները՝ տպավորված: Պայմանավորվածություն ձեռք բերեցինք գալիք տարում շարունակական դարձնել այցելությունները և ավելի բազմաբովանդակ:

Պատկերասրահը հիմնադրվել է 1990 թ. հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա։

Մեր այցի ամփոփումը պատկերասրահի ֆեյսբուքյան էջում՝ հղումով: Սեբաստացիների այցը և մանրամասները՝ տեսանյութում։

ավելին Դեկտեմբեր, Ճամփորդություններ, Նախագծեր

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն-քայլք դեպի Էջմիածին

Նախագիծը՝ այստեղ: Ավելին՝ հղումով:

Քոլեջի առաջին կուրսի ուսանողների հետ այս անգամ ուղևորվեցինք դեպի ք. Էջմիածին: Քայլքը սկսեցինք առատ ձյան ներքո, ինչն էլ մեզ անմասն չթողեց ոգևորվելուց և ձնագնդի խաղալուց: Մի լավ թրջվեցինք, սակայն այնքան հաճելի ժամանակ անցկացրինք, որ նույնիսկ չէինք էլ զգացել: Ավելին դիտեք տեսանյութում:

ավելին Դեկտեմբեր, Ճամփորդություններ, Նախագծեր

Նախատոնական շաբաթ

Մասնակիցներ՝ Քոլեջի ուսանողներ, դասավանդողներ

Նախագծի համակարգումը՝

Դասավանդող՝

Ուսանողներ՝

  • Մարիամ Շախվերդյան
  • Քնար Հարությունյան
  • Նելլի Միսկարյան
  • Անահիտ Աբգարյան
  • Անի Բարսեղյան

Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար ...

ավելին Դեկտեմբեր