Ամառային պատանեկան մեկօրյա ճամբար Գեղամավանի 8-րդ դասարանի սովորողների հետ․ ամփոփում

Ըստ նախագծի օրը սկսվեց Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից,որտեղից էլ սկսեցինք մեր այսօրվա հագեցած օրը Գեղամավանի խմբի և Քոլեջի լուսանկարչության բաժնի սովորողների հետ միասին։

Լուսաբանումը՝ բլոգում։

ավելին Ուսումնական ամառ

Եռաչափ մոդելների նախագծում

Եռաչափ մոդելների նախագծում, տպում թեմայով հանդիպումը տեղի ունեցավ այսօր,որին հաճույքով մասնակցեցին Քոլեջի  «Գեղարվեստական նախագծում» բաժնի սովորողները։

Այսօր մասնակցեցի մի փոքրիկ դասընթացի՝ եռաչափ տպիչների վերաբերյալ։  Ամբողջ ընթացքում խոսեցինք տպիչների մասին, թե ինչպես են իրենք  աշխատում, որտեղ կարող ենք օգտագործել այն և ինչու։ 

Լուսաբանում է առաջին կուրսի սովորող՝ Լիլի Մովսեսյանը։

ավելին Ուսումնական ամառ

Ամառային ուսումնական-մասնագիտական ճամբար

2021-2022 ուսումնական տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1
Հեռախոս՝ 010 74 00 22, 077 09 28 48
Մայիսի 31-հունիսի 11

Ուսումնական ճամբարի ուղեցույց․ հունիս 2021՝ ճամբար անիվների վրա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական տարին բաժանվում է չորս ուսումնական շրջանի։ Երկրորդ և չորրորդ ուսումնական շրջանները տարբերվում են իրենց կազմակերպմամբ, բովանդակային շեշտադրումներով՝ ճամբարային-հետազոտական, համագործակցային շրջանններ են։ Առաջին կուրսի ուսանողները, իրենց ընտրությամբ ընտրում են ճամբարային երկշաբաթյա նախագիծը, նախագծի ղեկավարին: Ուսանողները իրենց ցանկությամբ կարող ենք ճամբարային երկրորդ շաբաթվա համար ընտրել ...

ավելին ամառային ճամբար, Ճամբար, Ուսումնական ամառ

Աշնանային մառան․խնձորի չիր

Կրթահամալիրում խնձորի չիր ենք պատրաստում՝ Արատեսի անուշաբույր խնձորներից։ Ինչպես են Քոլեջի սովորողներն այն իրականացնում՝ ներկայացնում եմ տեսաֆիլմում։ Ամբողջական նյութը՝ բլոգում։

ավելին Ուսումնական ամառ

Առողջ սնունդ. մթերքների ճիշտ սառեցման բաղադրատոմսեր

Ինչպե՞ս ճիշտ սառեցնել մթերքն ու պահեստավորել ձմռան համար։ Սա,կարծում եմ, արդիական հարցերից է։

Սառեցված մթերքը տարվա ցուրտ եղանակներին անփոխարինելի է, բայց կարո՞ղ է արդյոք այն փոխարինել թարմ պտուղ-բանջարեղենին: Շարունակությունը կարող եք կարդալ բլոգում։

Ներկայացնում եմ հատապտուղների, մրգերի սառեցնելու տարբերակներ՝

  1. ազնվամորի
  2. ելակ
  3. ծիրան
  4. մոշ
  5. սև և կարմիր հաղարջ
  6. հոն
  7. փշահաղարջ
  8. չիչխան
  9. մամուխ
  10. դեղձ

 

ավելին Ուսումնական ամառ