Աշնանային ուսումնական մառան․ արքայանարնջի չիր

Բրիտանացի գիտնականները վստահ են, որ ամենաարժեքավոր միրգը արքայանարինջն է: Այն իր վիտամինային արժեքով չորս անգամ շատ օգտակար տարրեր է պարունակում, քան խնձորը: Բացի վիտամիններից` արքայանարնջի մեջ կան կենսական անհրաժեշտ տարրեր:Արքայանարինջն օգտակար է ապագա մայրերին, որոնց յոդի օրվա չափաբաժինը հասնում է 200 մկգ-ի։ Այս չափաբաժինը նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման գրավականն է։

Նյութը ամբողջությամբ՝ բլոգում։

ավելին Ուսումնական մառան

Աշնանային ուսումնական մառան․խնձորի չիր

Այս տարվա խնձորի չիրը յուրահատուկ է՝ այն Արատեսի բերքերից է,որ կրթահամալիրի տարբեր խմբեր՝ ուսուցիչներ,սովորողներ քաղել, տեղափոխել են կրթահամալիր։ Քոլեջի 2-րդ կուրսի հագուստի մոդելավորում բաժնի սովորողները կարեցին փոքրիկ պարկեր, որտեղ էլ տեղավորեցինք օրեր առաջ պատրաստած անուշահամ չիրը։ Այն նաև յուրահատուկ է նրանով,որ կներկայացվի Քոլեջում ուսումնական տոնավաճառին։

Ամբողջական նյութը՝ բլոգում։

ավելին Ուսումնական մառան

Աշնանային ուսումնական մառան․խնձորի ջեմ

Բաղադրատոմս

  1. Մաքրեք լվացված պտուղները սերմերից, պոչից և ցանկության դեպքում կեղևից: Կտրեք փոքր կտորներով:
  2. Պտուղը եփելու համար տարայի մեջ լցրեք ջուր (եռման ջուր կարող է օգտագործվել): Անհրաժեշտ է ավելացնել մանրացված շաքարի մի փոքր հատված, դնել դարչինի փայտ:
  3. Եռացնել բարձր կրակի վրա, եփ գալ 5 րոպե, ապա քչացնել կրակը և եփել եւս 5 րոպե: Հեռացրեք կրակից, թողեք սառչի:
  4. Երբ խառնուրդը ամբողջովին սառչի, ավելացրեք շաքարի մնացած մասը և եփեք այնքան ժամանակ, մինչեւ ուտեստը եփվի: Դրանից հետո ջեմը պատրաստ է ...
ավելին Ուսումնական մառան