ԱՐՏբզզանը «Լույսի մոլորակ» էքսպոյից

«Լույսի մոլորակ» էքսպոյին մասնակցեց նաև ԱՐՏբզզան ռադիոն: Քոլեջի ուսանողները եղան տաղավարներում, մասնակցեցին սեմինար պարապմունքներին: Լսեք լրագրողներ Նարինեի և Տաթևի լուսաբանումը էքսպոյի տաղավարներից:

ավելին ԱրտԲզզան ռադիո, Նախագծեր

Տնից տուն 2

1828 թվին Սալմաստ գավառի Սավրա և Ասլանիկ գյուղերից յոթ ընտանիք գաղթում է Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Վայոց ձորի մարզի Վերնաշեն և Հերհեր գյուղերում: Դրանցից մեկը Բաղդասար Բաղդասարյանի (Բաղսոյի)ընտանիքն էր:
Պատմում է Բաղսոյի թոռ Խաչիկ Բաղդասարյանը:

 

ավելին ԱրտԲզզան ռադիո, Նախագծեր

Ընթացի՛ր դու, մա՛րդ…

ԱՐՏբզզանի եթերում գրական ընթերցումներ են. Չարենց են կարդում առաջին կուրսեցիները, դասավանդող՝ Կարինե Պետրոսյան: Ներկայացնում է լրագրող Արթուր Աբրահամյանը:

ավելին ԱրտԲզզան ռադիո

Թանահատի կամ Թանադեհի վանք

Թանահատի վանքը, որ կոչվել է նաև Կարմիր վանք՝ կարմիր քարից կառուցված լինելու պատճառով, կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին։ 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար։ Վանքին կից սփռված է վաղ միջնադարյան գերեզմանատունը։ Թանահատի վանքը գործել է մինչև ուշ միջնադար: Վանքի մասին է պատմում Գլաձորի համալսարան արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Բորիս Քոչարյանը:

ավելին ԱրտԲզզան ռադիո, Նախագծեր

Նոր հանդիպումների ակնկալիքով

Վերնաշեն կատարած ճամփորդության ընթացքում միշտ մեզ հետ էր Վերնաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը: ԱՐՏբզզանի եթերում լսե՛ք դպրոցի տնօրենի խոհերն ու մտորումները:

 

ավելին ԱրտԲզզան ռադիո