Դիպլոմային նախագիծ. Քրիստինե Հարությունյան

Մատների թատրոն

Աշխատանքը իրականացրել եմ 5-6 տարեկանների զարգացման խմբում, խաղ-բեմադրումով: Ընտրել ենք Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից <<Ճամփորդները>>, քանի որ սովորողները գիտեին բերանացի: Սովորողների հետ վերհիշեցինք ստեղծագործությունը, հերոսներին , բաժանվեցինք խմբերի և սկսեցինք պատրաստել հերոսներին: Վերհիշելով ստեղծագործությունը , տրամաբանելով, շտկելով սկսեցինք խաղով վերհիշել, կառուցել սցենարը : Սովորողները հեշտությամբ մարմանվորեցին կերպարը: Կերպարների շուրջ տրամաբանական մտածողություն ձևավորվեց՝ արդարացնել , մեղադրել բարու և չարի կերպարները : Թատրոնի այս տեսակը սովորողներին շատ դուր եկավ, որովհետև հերոս-կերպար հանդես էին գալիս իրենց մատները :...

ավելին Դիպլոմային նախագծեր. վերջնական արդյունք

Դիպլոմային նախագծերի նախապաշտպանություն. Լիանա Մարտիրոսյան

«Նախադպրոցական կրթություն» մասնագիտական խմբի ուսանող Լինա Մարտիրոսյանը ներկայացնում է լավաշթխիկի ծեսը:

Հրաշալի է, երբ երեխաները մասնակից են լինում հաց թխելու արարողությանը…

Նյութը՝ բլոգում:

ավելին Նախապաշտպանություն

Իմ տպավրությունները Ջավախքից

 

Հունիսի 22-24-ը «Կրթական փոխանակումների» ծրագրով կրթահամալիրի ուսուցիչներով և սովորողներով ճամփորդություն  կատարեցինք դեպի Ջավախք, Ախլցխա և Վալե: Սկզբում գնացինք Մեծ Պամաճի գյուղ` Վալեի դպրոցի տնօրենի տուն: Ապա ինձ տարան ուսուցիչներից մեկի տուն, որտեղ պիտի գիշերեի: Ես  միանգամից մտերմացա ուսուցչուհու աղջկա հետ, ով նույնպես աշխատում էր Վալեի դպրոցում, մաթեմատիկայի ուսուցչուհի էր: Նա այնքան սիրալիր էր և կրում էր մայրիկիս անունը՝ Շողիկ:

ավելին Նախագծեր

Դիպլոմային նախագծերի պաշտպանություն. «Պարտեզապուրակային գործ»

Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 10:00-ին կրթահամալիրի Քոլեջում «Պարտեզապուրակային գործ» մասնագիտությամբ դիպլոմային նախագծերի պաշտպանությունն էր: Նախագծեր պաշտպանեցին 17 ուսանողներ: Հանձնաժողովի նախագահ Վահագն Սարգսյանը (ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության տեսուչ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու) ընդհանուր առմամբ գոհ էր պաշտպանությունից: Առաջարկեց, որ մասնագիտության համար առավել օգտակար կլինի համագործակցությունը IT ոլորտի հետ, մասնավորապես՝ համակարգչային դիզայն, լանդշաֆտային-գծագրական դիզայն առարկաների ներմուծումը թույլ կտա առավել որակյալ և պահանջված մասնագետներ պատրաստելու գործում:...

ավելին Դիպլոմային նախագծեր