Մայիսյան հավաքի մեկնարկը

Այսօր Մարմարյա սրահից կրթահամալիրի տնօրենի շուրջայցով մեկնարկեց Մայիսյան ամենամյա 12-րդ հավաքը: Շուրջայցի մասնակիցներն էին նաև կրթահամալիրի դասավանդողները, սովորողներն ու ծնողները: Մայր դպրոցում ներկայացվում էին նախագծային ուսուցումը, բացօթյա պարապմունքները, Մայր դպրոցի պարտեզի աշխատանքները, բուժօգնության բացօթյա պարապմունքները, Արևելյան դպրոցում` ռոդարիական հնարքների ֆլեշմոբ էր, Քոլեջում ներկայացվում էին  միջավայրի բարելավման աշխատանքները, «Նախադպրոցական կրթություն» մասնագիտական խմբի երաժշտություն-թատերախաղը, թարգմանական նախագծերը, ջերմոց-լաբորատորիայի էկո նախագծերը:...

ավելին Մայիսյան հավաք

Ուսուցում անհատական համակարգիչներով

Քոլեջի 5-6 տարեկանները  իրենց մեդիագործիքներով նկարում են առանց <<ուսուցողական>>  միջամտության, ազատ , ստեղծագործական միջավայրում և նկարում  են նկարին համապատասխան բառեր:

ավելին «Իմացումի հրճվանք». 5-6 տարեկանների ուսուցում

Մայիսյան հավաք, օր առաջին. ֆոտոպատմություն

Մայիսիյան հավաքի առաջին օրը լուսանկարներով:

շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ. դպրոց-պարտեզ հաստատությունը, նախադպրոցական դաստիարակների մասնագիտական կրթություն, վերապատրաստումներ.

Լուսանկարներում Արևելյան դպրոց-Քոլեջ շրջայցն է:

Լուսանկարների հեղինակ՝ Գոռ Խլոյան

ավելին Մայիսյան հավաք

Մայիսի 11. Քոլեջ

09.00-09.15` ընդհանուր պարապմունք, պատասխանատու Թերեզա Թումանյան
09.20-12.30` ուսումնական պարապմունքներ, ստուգատեսային նախագծերի ներկայացում կրթահամալիրի դպրոցներում

ավելին Մայիսյան հավաք